Վրաստանի Վախտանգ Բոճորիշվիլիի կլինիկայի խորհրդի ղեկավար Մակա Սոլողաշվիլիի խոսքով, եթե հանրության կողմից համապատասխան խորհրդատվությունները, այդ թվում սոցիալական հեռավորությունը չպահպանվի, երկրում համաճարակի պայքարի համար առկա ռեսուրսները չեն բավարարի:
«Ամեն ինչ կախված է հանրության պատասխանատվությունից: Հնարավոր է՝ այս ամենը զարգանա այնպես, որ չբավարարեն պաշարները, այդ պատճառով, խնդրում եմ, բոլորս մտածենք այն մասին, որ հնարավոր է չբավականացնեն ո՛չ բուժանձնակազմը, ո՛չ սահմանված վայրերը, ո՛չ սարքավորումները և շատ լուրջ ռիսկի առաջ կանգնենք:
Եթե վարվենք այնպես, ինչպես մինչ այս էինք վարվում, ամեն ինչ կանցնի: Ամեն բան հանրության ձեռքին է, այդ պատճառով մնացեք տանը և մենք հնարավորինս կհոգանք ձեր առողջության մասին»,- հայտարարել է Սոլողաշվիլին:
Հիշեցնենք, որ նմանատիպ կոչով երեկ էլ հանդես էր եկել Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: Ավելին՝
Դագաղներին թիվ չի լինի, չենք փրկվի, եթե չմնանք տանը. Վրաստանի վարակաբանը՝ եկեղեցի այցելելու մասին