Հանրապետական կուսակցության ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին, ում ղեկավարած կուսակցությունը 1 %-ից մի փոքր ավելի ձայն է հավաքել խորհրդարանական ընտրություններում, համարում է, որ ընտրությունները կայացել են:
«Գոյություն չունի ոչ մի հիմք, որը կասկածի տակ դնի ընտրությունների ընթացքի լեգիտիմությունը կամ արդյունքը: Հոկտեմբերի 8-ից բավական ժամանակ է անցել, որպեսզի մենք կարողանայինք իմի բերել տեխնիակական և քաղաքական արդյունքները: Ես կարծում եմ, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանի քաղաքացիները ավելի ազատ ընտրության հնարավորություն ունեին, քան նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սա մեր պետության համար քայլ առաջ է: Ընտրական գործընթացը լուրջ խնդիրներ էլ ուներ, հանցավորության նշաններ ևս կային, չնայած այս ամենին, արդյուքնում մենք ստացանք նոր Խորհրդարան, նոր քաղաքական իրականություն»: