Թբիլիսիի մուտքի մոտ, որտեղ հսկիչ անցակետերն են, մեքենաների կուտակումներ են նկատվում:
Ինչպես հայտնում են ներքին գործերի նախարարությունից, Թբիլիսիի մուտքի մոտ երթևեկությունը դանդաղ է ընթանում, քանի որ ստուգվում են մայրաքաղաքից դուրս եկող մեքենաները և ուղևորները:
Կուտակումներ են նաև Բաթումիի մուտքի մոտ:
Հիշեցնենք՝ նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարեց, որ Վրաստանի 4 խոշոր քաղաքները՝ Թբիլիսին, Բաթումին, Քութայիսին և Ռուսթավին կփակվեն: Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 15-ին, ժամը 21:00-ին:
Թբիլիսիում, Բաթումիում, Քութայիսիում և Ռուսթավիում ելումուտը արգելվեց