Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնը միացել է Վրաստանի կառավարության՝ տանը մնալու հորդորներին: Ադամյանցիներն առաջարկում են ամեն շաբաթ օր, ժամը 18:00-ին դիտել տարբեր ժամանակներում բեմադրված ներկայացումների տեսագրությունները:
Առաջիկա շաբաթ օրն՝ ապրիլի 18-ին թատրոնի յութուբյան ալիքում կցուցադրվի վրաց ռեժիսոր Դիմիտրի Խվթիսիսաշվիլիի բեմադրությամբ՝ «Գլխավոր դերը»: Հեղինակը ևս ազգությամբ վրացի է՝ Թամար Բարթաիան: Պիեսը պատմում է թատրոնի կուլիսներում կատարվող ընթացիկ իրադարձությունների մասին: Զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները:
Արդեն հասանելի են «Մեղադրական եզրակացություն», «Ագռավն ասաց», «Դեպք Լուրսինի փողոցում» բեմադրությունների առցանց տարբերակները:
Նոր ներկայացման մասին՝
Պրեմիերա. «Գլխավոր դերը» Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում է