«Գուցե ստիպված լինենք փակել գերեզմանատները: Ամենայն հավանականությամբ, մենք ստիպված կլինենք կիրառել որոշակի սահմանափակումներ: Սա տխուր փաստ է, բայց մենք պետք է հասկանանք, որ մենք դեռ պայքարում ենք»,- ճեպազրույցի ընթացքում ասաց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ըստ նրա, դա կախված է վիրուսի տարածման դինամիկայից:
Հիշեցնենք՝ այս հարցն ակտիվորեն քննարկվում է, քանի որ ապրիլի 19-ին Վրաստանում Զատկի տոնն է, իսկ երկրում ավանդույթ է՝ այդ օրն ու հաջորդող մեռելոցին մարդիկ ընտանիքներով գերեզմանատներ են այցելում, ուր երկար ժամանակ են անցկացնում, նույնիսկ սեղաններ բացում, երաժշտություն հնչեցնում: Սա կարող է վարակի տարածման տեսանկյունից վտանգավոր լինել: Վարչապետը հստակ պատասխան չի տվել նաև՝ ինչպես է նշվելու համընդհանուր կարանտինի պայմաններում Զատկի տոնը, իսկ պարետային ժամի պայմաններում՝ Ճրագալույցի պատարագը:
Հիշեցնենք, որ երկրում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև մայիսի 10-ը, իսկ մեծ քաղաքներում 10 օրով դադարեցվեց մարդկանց տեղաշարժը:
Տեսանյութ. Տոնական սեղաններ գերեզմանատներում կամ Զատիկ՝ վրացական ձևով