Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, իրականացված մոնիթորինգի արդյունքում, ամբողջ երկրի մասշտաբով արտակարգ դրության ռեժիմի և պարետային ժամի խախտման 199 նոր դեպք է հայտնաբերվել:
Ոստիկանությունը ապրիլի 13-ի ժամը 21:00-ից մինչև ապրիլի 14-ի 06:00-ը պարետային ժամի խախտման համար ամբողջ երկրի մասշտաբով 106 քաղաքացու է տուգանել: Հանրային վայրերում 3-ից ավել մարդկանց հավաքվելու և 2 մետր հեռավորություն չպահելու համար ընդհանուր հաշվով տուգանվել է 63 քաղաքացի: Տնտեսական գործունեության սահմանափակումների խախտման համար տուգանվել է 2 իրավաբանական և 6 ֆիզիկական անձ:
ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ: Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 3 000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում: