Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Վրաստանին 1,1 մլն դոլար կտրամադրի: Այս մասին իր հրապարակած տեսաուղերձում ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը, որը տարածել է դեսպանությունը:
Դեսպանության կայքում նշված է նաև, որ դեսպան Դեգնանը խոսել է COVID-19-ի հետ կապված ԱՄՆ-ի՝ Վրաստանին ցուցաբերած օգնության մասին:
Դեսպան Դեգնանը տեսաուղերձում պատմում է, թե ինչպես է օգնում ԱՄՆ-ն Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում: Նա խոսել է ավելի քան 140 միլիոն դոլարի չափով օգնության մասին: Ավելացրել է նաև, որ USAID-ը ևս 1,1 մլն դոլարով կօգնի Վրաստանին, գումարը կուղղվի առողջապահության ոլորտին: