Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիան կարծում է, որ ընտրությունների երկրորդ փուլ հնարավոր է նշանակվի ավելի քան 50 ընտրատարածքում: Այս մասին ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան հայտարարարել է հրավիրած մամուլի ասուլիսում:
«Ուզում եմ հիշեցնել, որ ելնելով ստացված արձանագրություններից, եզրակացնում ենք, որ 50-53 ընտրատարածքներում մեծ հավանականությամբ տեղի կունենա ընտրությունների 2-րդ փուլ»,- ասել է ԿԸՀ-ի ղեկավարը` եվս մեկ անգամ նշելով, որ ընտրությունները անցել են խաղաղ միջավայրում:
Այս առիթով հայտարարոթյուն է արել նաեւ Վրաստանի վարչապետ, նախնական տվյալներով հաղթած «Վրացական երազանք» կուսակցության քարտուղար Գիորգի Կվիրիկաշվիլին . «Հուսով եմ` Վրաստանի քաղաքացիները նույն ակտիվությամբ ճիշտ որոշում կկայացնեն»: