Մադրիդում վրաց հոգևորականի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Վարդապետ Պիրոս Գոցիրիձեի մոտ վիրուսի նախանշաններն արտահայտվել են 10 օր առաջ, վարակման աղբյուրն անհայտ է:
Հոգևորականը «Ֆորմուլա» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է, որ երկրում վարակի տարածման պատճառով եկեղեցին փակվել է մեկ ամիս առաջ և անցել առցանց աղոթքների: Այս պահի դրությամբ հիվանդի վիճակը կայուն է:
«10 օր առաջ սկսեցի ջերմել, թուլություն էի զգում, գլխացավ: Մոտ 6 օր առաջ սրտի հատվածում ցավեր սկսվեցին: Երբ շնչում էի, զգում էի, որ սիրտս ցավում էր: Դիմեցի բժիշկներին, հաստատեցին, որ կորոնավիրուս է, սակայն շատ թեթև տեսքով: Աղոթքներն անցկացնում ենք առցանց, եկեղեցին փակ է»,- ասել է վարդապետ Պիրոսը: