Որպես կորոնավիրուսի դեմ պայքարում սոլիդարության նշան՝ Թբիլիսիի հայտնի հեռուստաաշտարակն այս անգամ գունավորվել է Մեծ Բրիտանիայի դրոշի երանգներով:
«Վրաստանը հավատում է Բրիտանիայի հաղթանակին: Մենք կհաղթենք միասին, այս ուղերձը Վրաստանն ուղարկում է բրիտանացիներին», —գրում է քաղաքապետարանի պաշտոնական էջը:
Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից մահերի մեծ թվով՝ 5-րդ երկիրն է աշխարհում (ավելի քան 10 հազար զոհ): ներկայումս միացյալ թագավորությունում 842.000 վարակված կա՝ այդ թվում վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այսօր նա դուրս է գրվել հիվանդանոցից: Թվիթերում նա գրել է, որ մոտ էր մահվան, սակայն բժիշկներին հաջողվեց փրկել իր կյանքը:
Այսպիսի ակցիաներն արդեն ավանդական են, հիշեցնենք՝ մարտի 29-ին Մթացմինդայի գագաթին գտնվող թբիլիսյան հեռուստաաշտարակը լուսավորվել էր Իսպանիայի պետական դրոշի երանգներով, մարտի 22-ին՝ Իտալիայի, իսկ ապրիլի 3-ին՝ ԱՄՆ-ի:
Նույն թեմայով կարդացեք՝
Լուսանկար. Թբիլիսիի հեռուստաաշտարակը՝ Իտալիայի դրոշի գույներով