Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 9-ով:
Ընդհանուր թիվն ապրիլի 11-ի ժամը 22:00-ի դրությամբ՝ 242 է:
Այս մասին տեղեկությունը տեղադրված է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: 4929 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 405-ը՝ ստացիոնար հսկողության ներքո:
242-ից 60-ն ապաքինվել է, 3-ը`մահացել: Վարակված՝ Վրաստանի 3 քաղաքացի հայրենիք է տեղափոխվել՝ բուժումը շարունակելու համար: