Վրաստանի ևս մեկ քաղաքացի է կորոնավիրուսի զոհ դարձել՝ արտերկրում:
Այս մասին ասել է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:
Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում: Նրա խոսքով ՝ երիտասարդ կին է մահացել: Արտաքին գործերի նախարարությունը ներկայումս զբաղվում է հարցով:
Հիշեցնենք՝ Վրաստանի ևս 5 քաղաքացի մահացել է Իսպանիայում և Ամերիկայում՝ բռնկումների ժամանակ: