Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Պատրիարքարանի հետ կքննարկի արտակարգ դրության ու պարետային ժամի պայմաններում Զատկական տոնին նվիրված եկեղեցական միջոցառումների անցկացման տարբերակները:
Այս մասին լրագրողներին ասել է ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրին: Նա ասել է, որ ոչ բոլոր հարցերի հետ կապված է ստացվել համաձայնության գալ, սակայն եկեղեցին աջակցում է նախարարությանը, պատրիարքարանը համագործակցում է ոստիկանության հետ:
Հարցին՝ տուգանվելու են արդյոք հավատացյալները՝ Զատկական գիշերը, նախարարը միանշանակ չի պատասխանել:
Քրիստոսի Հարության տոնն այս տարի ուղղափառ եկեղեցին նշում է ապրիլի 19-ին: Մինչ այս պահը վերջնականապես պարզ չէ, թե ինչպես են անցնելու եկեղեցիներում արարողությունները, քանի որ մինչև ապրիլի 21-ը արտակարգ դրություն է, ընդ որում՝ 21:00-06:00-ը՝ պարետային ժամ:
Այս թեմայով՝
Վրաստանի կառավարությունն 1-ին անգամ ներկա չի լինի Զատկական պատարագին