Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի նահանգապետ Արչիլ Ջափարիձեի հաղորդմամբ, այն գյուղերում, որտեղ կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկ կա, բնակչությունը կջերմաչափվի, իսկ Լենտեխիում և Ցագերիում հսկիչ անցակետեր կտեղադրվեն:
«Ցավոք, երեկ Լենտեխիում գրանցվել է կորոնավիրուսի դեպք: Հիվանդությունների վերահսկման ծառայությունն անմիջապես սկսել է աշխատել անձի շփման շրջանակը գտնելու ուղղությամբ: Ակտիվ աշխատանքներ են տարվում առաջնային և երկրորդային շփումները հաստատելու համար: Հսկիչ անցակետեր կտեղադրվեն, սակայն այդ անցակետերում քաղաքացիները միայն կջերմաչափվեն, երթևեկությունը չի սահմանափակվի»,- հայտարարել է Ջափարիձեն:
Վերջինիս խոսքով, ակնկալվում է, որ 2 օրվա ընթացքում վարակված քաղաքացու բոլոր շփումները ճշտված կլինեն: