Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արտակարգ դրության կանոնների խախտման 115 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են ներքին գործերի նախարարությունից:
Նախարարության հաղորդմամբ՝ ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը՝ 21:00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում պարետային ժամը խախտելու համար 73 քաղաքացի է տուգանվել: Դրա հետ մեկտեղ, հանրային վայրերում 3-ից ավել անձանց հավաքույթների սահմանափակման և 2 մետր հեռավորություն չպաշտպանելու համար երկրի տարածքում 15 քաղաքացի է տուգանվել: Ավտոմեքենայով ուղևորներ տեղափոխելու համար` 27-ը: