Ելքային հարցումների արդյունքին չվստահող ուժերի թիվը գնալով ավելանում է:
Վրաստանի Խորհրդարանի նախկին խոսնակ, Դեմոկրատական շարժում կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն ևս հայտատարարել է, թե իր ղեկավարած կուսակցությունը չի վստահում Exit poll-ին.
«Exit poll-ը ոչինչ չի նշանակում, նույնիսկ հեռուստաընկերությունները, որոնք այն պատվիրել էին, նշեցին, թե 30 %-ը հրաժարվել են ասել` ում օգտին է քվեարկել: Բացի այդ, մեր կողմնակիցները զգուշացված էին և նրանցից ոչ մեկը չի պատասխանել Exit poll-ի արդյունքներին։ Ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր պետք է պաշտպանեն յուրաքանչյուր ձայն, ցանկացած տեղամասում, ձեզնից այս պահին շատ բան է կախված», -ասել է Բուրջանաձեն` Ռուսթավի 2-ի ուղիղ եթերում` նշելով, որ իր կուսակցությունը շատ ձայն է ստացել և մտադիր է դրանք պաշտպանել: Ըստ երկու տարբեր հարցումների` Բուրջանաձեի կուսակցությունը չի հաղթահարել 5 տոկոսի շեմը (2,3 %` ըստ TNS-ի և 2,81 %` GHK-ի)