Այսօրվանից վրացական արտադրության դիմակները կտրամադրվեն դեղատներին, և յուրաքանչյուրի գինը կկազմի 50 թեթրի (մոտ 80 դրամ): Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, նախնական փուլում վաճառքի է հանվել 400 հազար դիմակ:
Նախարարի խոսքով, թեև պետությունն ավելի քան 1 լարի է (մոտ 160 դրամ) ծախսում դիմակ պատրաստելու համար, կառավարությունը սուբսիդավորում է գինը, և քաղաքացիները կկարողանան դրանք գնել գործնականորեն կես գնով:
Ըստ Էկոնոմիկայի նախարարի՝ Վրաստանում պատրաստված դիմակների վաճառքի համար լիմիտ կսահմանվի, և քաղաքացին միանգամից կկարողանա ձեռք բերել առավելագույնը 3 դիմակ: