«Մառնեուլիում և Բոլնիսիում շուրջ 140 000 մարդ ջերմաչափվել է», — այս մասին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:
Ըստ նրա, քաղաքացիներից 80-ի մոտ նկատվել է տաքություն։
«Մառնեուլիում և Բոլնիսիում շատ լուրջ ստուգումներ ենք անցկացրել: Լավ է նաև, որ այս երկու շրջանում ամբողջական ջերմաչափում իրականացվեց՝ շուրջ 140 հազար մարդ: Եթե չեմ սխալվում, մոտ 80 դեպքում է ջերմաստիճանի բարձրացում նկատվել, նրանցից 30-ը տեղափոխվել են Մառնեուլիի կարանտինային գոտի», — ասել է Գամկղրելիձեն: