Վրաստանի քաղաքացիները կարող են անվճար փոխել կամ ճշտել հասցեները

img_11987Հանրային ռեեստրի ազգային գործակալությունը քաղաքացիներին անվճար ծառայություններ է առաջարկում` կապված հասցեների փոփոխման հետ:  Ծառայությունները վերաբերում են այն անձանց, որոնց փաստաթղթերում ոչ լիարժեք կամ սխալ է նշված անշարժ գույքը կամ սեփականությունը հաստատող  հասցեն: Անվճար ծառայությունից կարող են օգտվել նաև քաղաքացիները , ովքեր նմանատիպ  անճշտությունների կամ հասցեների և համարների կրկնության պատճառով ստիպված են բնակարանին, շենքին, կամ հողատարածքին նոր համար տալ: Հասցեների սեփականացման կամ շտկման ենթակա են  համարակալումից զուրկ, բաց թողնված կամ կրկնվող հասցեները` այսպես կոչված իտակալան բակերը, ինչպես նաև նրանք, որոնց հասցեների փոխարեն նշված է որևէ աշխարհագրական օբյեկտ :

Հատկանշական է, որ գոյություն չունեցող, բաց թողնված կամ կրկնվող հասցեները հաճախ թյուրիմացությունների և վեճերի պատճառ են դառնում: Անվճար ծառայությունները նպաստում են հասցեների ռեեստրի կարգավորմանը և ստույգ տեղեկատվական բազայի ստեղծմանը: Քաղաքացիների հասցեավորման ծրագիրը հաջողությամբ իրականացնելուց հետո զգալիորեն կհեշտանան անշարժ գույքի գրանցման ընթացակարգը, իսկ բնակավայրերում չեն լինի անանուն ճանապարհներ և  փողոցներ, իսկ կոնկրետ հասցեները հեշտ կլինի գտնել: Այս ծառայությամբ հետաքրրված անձինք պետք է դիմեն հանրային ռեեստրի տարածքային ծառայություններ կամ Արդարադատության տուն:  ժամկետը 30 օրացուցային օր է:

Կարևոր է նաև այն,  որ բնակիչները ստիպված չեն լինի նորից վերցնել կամ փոխել այս կամ այն փաստաթուղթը` հասցեն փոխելու պատճառով: Չնայած ճշտգրումներին` ահպանվում են քաղքացիների և ունեցվածքի վերաբերյալ`ինչպես հին, այնպես էլ փոփոխված տվյալները: Հասցեավորման ծրագրի շրջաանակում Հանրային ռեեստրի և Արդարադատության նախարարության ծառայությունների զարգացման գործակալությունը աշխատում  է հասցների համակարգի զարգացման և կատարելագործման վրա, ինչն էլ բարելավում է այնպիսի ծառայությունենրի մատուցումը, ինչպիսիք են ` անձի , շենքի, շինության , կամ բնակարանի գրանցումը, սոցիալական օգնութունը, Շտապ օգնությունը, Փոստը, հրշեջ, իրավապահ ծառայությունները և այլն:

 

 

Թողնել պատասխան