Վրաստանի Առողջապահության նախարարության առողջապահության քաղաքականության վարչության ղեկավար Էկա Ադամիայի հայտարարությամբ, Վրաստանը ընդհանուր հաշվով, մոտավորապես 10 000 կորոնավիրուսով վարակվածի կարող է կառավարել: Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում, Covid 19-ով մոտ 5000 վարակվածի հնարավոր է վերահսկել կարանտինային տարածքում:
«Առողջապահության ոլորտում կան դեպքերի կառավարման արձանագրություն, որտեղ տարբերակներից մեկը թեթև ախտանշաններով պացիենտներին տան պայմաններում բուժման մասին է խոսվում: Եթե անձի մոտ հիվանդությունը մեղմ է արտահայտված, նա պետք է լինի ինքնամեկուսացման մեջ, սակայն քանի որ բոլորը չունեն դրա հնարավորությունը, առաջարկվում է կարանտինային գոտում բուժվելու տարբերակը, որտեղ կարող ենք ընդունել շուրջ 5000 պացիենտի»,- հայտարարել է Ադամիան:
Ինչ վերաբերում է վարակվածների ստացիոնար բուժմանը, Ադամիայի խոսքով, առկա կանխատեսմամբ Վրաստանում հնարավոր է շուրջ 3 500 միջին և ծանր աստիճանի վարակվածի բուժում իրականացնել: