Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի կարանտինային գոտու ղեկավար Մարինա Էնդելաձեի խոսքով, մոտակա օրերին սպասում են հիվանդանոցում գտնվող կորոնավիրուսով վարակված պացիենտների առողջացմանը և նրանց դուրս գրելուն:
«Այս օրերին կրկին կլինեն առողջացածներ, սպասում ենք, որ նրանց դուրս կգրենք»,- հայտարարել է Էնդելաձեն:
Նրա խոսքով, այժմ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում է գտնվում 38 մարդ, որոնց 2/3-ը թոքաբորբ ունի, 6-ի վիճակը գնահատվում է ծանր, մեկը՝ կրիտիկական: