Վրաստան վերադառնալ ցանկացող Վրաստանի քաղաքացիների համար, երկրի վարչապետ Գիորգի Գախարիայի հանձնարարականով՝ հավելյալ չվերթներ են նշանակվել․
ապրիլի 16-ին՝ Փարիզ-Թբիլիսի, ապրիլի18-ին՝ Թել Ավիվ-Թբիլիսի, ապրիլի 21-ին՝ Հռոմ-Թբիլիսի: Արտգործնախարարության տեղեկատվությամբ՝ չվերթներն իրականացնելու է Georgian Airways-ը:
Տոմսերը վաճառքում կլինեն թռիչքից երկու օր առաջ՝ ավիափոխադրողի կայքէջում, գինը՝ մոտ 199 եվրո է: Չվերթներն իրականացվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացակարգով, Վրաստան վերադարձած բոլոր քաղաքացիները 14-օրյա կարանտին են անցնելու:
Բացի այդ՝ ապրիլի 7-ին նախատեսված է Աթենք-Թբիլիսի չվերթ, ապրիլի 10-ին՝ Լառնակա-Թբիլիսի, ապրիլի 12-ին՝ Բեռլին-Թբիլիսի, ապրիլի 14-ին՝ Ամստերդամ-Թբիլիսի:
Վրաստան է վերադարձել արդեն 5000 քաղաքացի՝ Չինաստանից, Իտալիայից, Իրանից, Լեհաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Բելառոսից, Նիդերլանդներից, Եգիպտոսից, Հայաստանից ու Ադրբեջանից: