Տեսանյութ. պարետային ժամի Թբիլիսին. 180 տուգանք՝ 1 գիշերում

Վրաստանի ոստիկանությունը նախորդ 24 ժամվա ընթացքում 720 տուգանք է նշանակել՝ սահմանված կարգը խախտած քաղաքացիներին: 

Պարետային ժամին (21:00-06:00) դրսում գտնվելու համար տուգանվել է 180 մարդ: Եվս 72-ը՝ սոցիալական հեռավորություն չպահելու համար, մեքենայով տեղաշարժման նոր կարգը խախտելու համար՝ 163, ինքնամեկուսացման ռեժիմը չպահելու համար՝ 5 քաղաքացի: Նրանք բոլորը 3000 լարի տուգանք կվճարեն:

Գիշերային Թբիլիսիից մեր ուղիղ միացման տեսագրությունը՝

Ուղիղ. Թբիլիսիի ծայրամասային թաղամասերն ու բակերը` պարետային ժամի պայմաններում

Posted by Aliq Media on Saturday, April 4, 2020