Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Համալսարանային կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին:
Մահացածը 79 ամյա կին է, ով կլինիկա էր տեղափոխվել մարտի 31-ին: Նա Մառնեուլի-Բոլնիսի կլաստերի ներկայացուցիչ էր: Պացիենտի վիճակը ի սկզբանե գնահատվում էր ծանր:
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 156 մարդու մոտ, որոնցից 28-ն արդեն բուժվել են: