Փետրվարից սկսած՝ Վրաստանում բենզինի ու դիզվառելիքի գինն իջել է 25-30 թեթրիով՝ 1 լիտրի համար: Սա պայմանավորված է համաշխարհային շուկաներում նավթի ու նավթամթերքի էժանացմամբ:
Այս մասին ասված է Վրաստանի նավթամթերք ներմուծողների խորհրդի հայտարարությունում:
Ընթացիկ տարվա մարտին նկատվում է նավթամթերքի էժանացում: Մասնավորապես՝ Լոնդոնի միջմայրցամաքային շուկայում (ICE Futures Europe) նավթն էժանացել է միջինում 55,5 տոկոսով:
Վրաստանում բենիզինի գինը կախված է ինչպես համաշխարհային նավթաշուկայից, այնպես էլ լարիի փոխարժեքից: Ներկայումս բենզնի արժեզրկման վրա ազդում է կորոնավիրուսը: Այս ընթացքում պանդեմիայի պատճառով նավթի պահանջարկը զգալիորեն նվազել է: Մասնավորապես՝ տարբեր հաշվարկներով՝ խոսք է գնում 20-25% էժանացման մասին:
Մարտի ընթացքում լարին նկատելի արժեզրկվեց դոլարի նկատմամբ: Մարտի սկզբին 1 դոլար հնարավոր էր գնել 2,7835 լարիով, այսօր արդեն դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը 3,2845 է:
Վրաստանի բրենդային բենզալցակայաններում այսօրվա դրությամբ՝ բենզինի մեկ լիտրի արժեքը՝
Սուպեր — 2,53-2,58 լարի
Պրեմիում — 2,36-2,45 լարի
Ռեգուլյար — 2,20-2,35 լարի
Եվրո դիզել — 2,43-2,49 լարի
Տարբեր գնահատականներով՝ պանդեմիայի ֆոնին նավթային շուկայում վառելիքի արժեքը կարող է ընկնել մինչև 20 դոլար՝ մեկ բարելի համար:
Վրաստանում 2020-ի հունվարին նավթամթերքի ներմուծումը նախորդ տարվա հետ համեմատած՝ նվազել է 4,7%-ով ու կազմել 74,7 հազար տոննա: Ամենամեծ մատակարարը մնում է Ռուսաստանի դաշնությունը, հետո՝ Ռումինիան է, Ադրբեջանը, Թուրքիան, Բուլղարիան, Հունաստանը: Հունվարին ներմուծումը կազմել է 42 հազար տոննա: Տարեսկզբից ներմուծման ծավալները նվազել են մոտ 19%-ով (2019-ի համեմատ):
Հիշեցնենք՝ վիրուսի վտանգի ֆոնին երկրում հայտարարված պարետային ժամի պայմաններում բենզալցակայանների շուրջօրյա գրաֆիկը ժամանակավորապես վերանայվել է: Լցակայանները երկրի ողջ տարածքում վարորդներին սպասարկում են մինչև 21:00-ն: