Վրաստանի իրավապահները վերջին մեկ օրվա հսկողության ընթացքում արտակարգ դրության, ընդհանուր կարանտինի ու պարետային ժամի կարգի խախտման 706 դեպք են գրանցել:
Ինչպես տեղեկացնում են ներքին գործերի նախարարությունից, ապրիլի 1-ի ժամը 21:00-ից մինչ ապրիլի 2-ի ժամը 6:00-ն պարետային ժամի խախտման համար տուգանվել է 204 քաղաքացի:
Բացի այդ՝ ոստիկանությունը հանրային վայրում ավելի քան 3 մարդու լինելու կարգը խախտելու և 2 մետր սոցիալական հեռավորություն չպահպանելու համար 75 մարդ է տուգանել: Մեկական ֆիզիկական և իրավաբանական անձ տուգանվել է տնտեսական գործունեության համար սահմանված կարգը խախտելու պատճառով:
Ոստիկանությունը՝ Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի հետ համատեղ շարունակում է նաև ինքնամեկուսացված քաղաքացիների խիստ վերահսկողությունը, իքնամեկուսացման կարգը խախտելու 10 դեպք է գրանցվել: Եվս 415 մարդ տուգանվել է՝ մեքենայում ուղևորափոխադրման կարգը խախտելու համար:
Հիշեցնենք, որ արտակարգ դրության կարգը խախտելու համար ֆիզիկական անձանց վարչական տուգանքը 3000 լարի է՝ մոտ 1000 դոլար, իրավաբանական անձանց համար՝ 15000 լարի: Կրկնվելու դեպքում՝ համարվում է քրեական հանցագործություն ու պատժվում է մինչև 3 տարվա ազատազրկմամբ:
Ներքին գործերի նախարարությունը կրկին հորդորում է քաղաքացներին պահպանել ընդհանուր կարանտինի ու պարետային ժամի կարգը:
Թբիլիսին՝ պարետային ժամի պայմաններում՝
Վրաստանում պարետային ժամ է
Posted by Aliq Media on Thursday, April 2, 2020