Ապրիլի 1-ից կորոնավիրուսի տարածումը կանխարգելու նպատակով Բոլնիսիի շրջանի Քվեմո (ներքին) Բոլնիսի գյուղն ամբողջովին փակվել է:
Ըստ քաղաքապետարանի, Բոլնիսիի շրջանում հաստատված 3 դեպքերից 2-ը Քվեմո Բոլնիսիի բնակիչներ են:
Քաղաքապետարանից և ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գյուղի մուտքի և ելքի մոտ արգելափակոցներ են դրվել, որոնք վերահսկվում են ոստիկանության կողմից:
Մարտի 23-ին Մառնեուլիում և Բոլնիսում հայտարարվեց խիստ կարանտինային ռեժիմ, և շրջանները փակվեցին: Ինչպես գրում է Բոլնիսիի քաղաքապետարանի կայքէջը, գյուղը մեկուսացվել է հանրային առողջության կենտրոնի առաջարկով: