Վրաստանի խորհրդարանական ընտրություններին Ջավախքում մեծամասնական ընտրակարգով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Արսեն Կարապետյանն արեց իր ընտրությունը:
«Եթե գործող իշխանությունը խարդախություն չանի, լուրջ ակնկալիքներ եւ ապագայի հույս ունեմ, ոչ միայն ես` այլեւ մեր ողջ կուսակցությունը»,- Ալիքի հետ զրույցում նշեց Կարապետյանը։ Հիշեցնենք, Արսեն Կարապետյանը առաջին անգամ է մասնակցում ընտրություններին:
Կարապետյանը Սահակաշվիլիի իշխանության տարիներին Նինոծմինդայի ոստիկանապետն է եղել, շուրջ 10 տարի Վրաստանի ներքին գործերի համակարգում էր աշխատում, մասնագիտությամբ իրավաբան է: Կարապետյանը հավաստիացնում է, որ մանդատի համար չի պայքարում, այլեւ՝ նախկին իշխանությունների թույլ տված սխալները շտկելու ու Ջավախքը Վրաստանի կառավարման համակարգում լուրջ գործոն դարձնելու համար: