Վրաստանի հիվանդութունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի տղան՝ Նիկոլոզ Գամկղրելիձեն, ում մոտ մարտի 7-ին կորոնավիրուս էր հաստատվել, ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից:
Ինչպես գրում է Նիկոլոզ Գամկղրելիձեն սոցիալական ցանցերում, նա ինքնամեկուսացման մեջ է մնում:
«26-րդ օրը ես դուրս եկա կլինիկայից և անցա ինքնամեկուսացման: Իմ խորին շնորհակալությունն աջակցության համար, որն ինձ շատ ավելի ուժեղ էր դարձնում: Ես խոնարհվում եմ և որպես սովորական քաղաքացի իմ երախտագիտությունն եմ հայտնում ողջ բուժանձնակազմին», — գրել է Գամկղրելիձեն:
Ապրիլի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված 115 դեպք կա, որից 22-ը արդեն առողջացել են