Երեխայի փոխարեն արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար տուգանվում է ծնողը

Վրաստանում մինչև 16 տարեկան երեխայի կողմից արտակարգ դրության ռեժիմի խախտման համար պատասխանատու է երեխայի ծնողը կամ երեխայի այլ օրինական ներկայացուցիչ: Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության հրապարակած տեղեկատվության մեջ:

Ինչպես հայտնի է, արտակարգ դրության հետ ուժի մեջ են մտել մի շարք նոր սահմանափակումներ:

Արտակարգ դրության խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության. անհատների համար նախատեսված է 3000 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձանց` 15 000 լարի:

Արտակարգ դրության կրկնակի խախտումը քրեական հանցագործություն է և նախատեսում է մինչև 3 տարվա ազատազրկում: