Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկայում կորոնավիրուսի ևս երկու դեպք է գրանցվել:
Ինչպես «Ռադիո Մառնեուլիին» հայտնել է կլինիկայի տնօրեն Տատա Շենգելիան, կորոնավիրուսը հաստատվել է երկու կանանց մոտ:
Շենգելաիան չի հաստատել, արդյոք նոր դեպքերը կապ են ունեցել Մառնեուլիում մինչ այս պարզված առաջին դեպքի հետ:
Մարտի 22-ին Մառնեուլիում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը: Միջին տարիքի կինը տեղափոխվել է Թբիլիսիի համալսարանական հիվանդանոց: Նրա առողջական վիճակը ծանր է: