Լուսանկարներ. Մանկապարտեզների սնունդն ուղարկվում է տուն

Թբիլիսիի քաղաքապետարանը շարունակում է մանկապարտեզների համար նախատեսված սնունդը տրամադրել երեխաներին:

Քաղաքապետ Կախա Կալաձեն  ասում է, որ համաճարակի վտանգի պարագայում երեխաների համար կարևոր է նաև պատշաճ սնվելը: Որոշում է կայացվել՝ նախակրթարաններում երեխա ունեցող ընտանիքներին տրամադրել պահպանման երկար ժամկետ ունեցող սննդատեսակները, 2 շաբաթը մեկ տալ ընտանիքիներին: Փաթեթը կամ ուղարկվում է տուն, կամ ծնողը վերցնում է  մանկապարտեզից:

 

 

 

 

 

 

 

 

Մանկապարտեզներն իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակում են սննդի տրամադրման գործընթացը և տրամադրվող սննդի ցուցակը:

Ալյուր, գերկուլես, կարտոֆիլ, սոխ, շաքարավազ, բրինձ, բուսական յուղ, պանիր, ձու, խնձորի ջեմ:  Ընդհանուր առմամբ մոտ 10 կգ կշռող փաթեթը նախատեսված է 2 շաբաթվա համար: 

Վրաստանում  նախակրթարաններն անվճար են: Մայրաքաղաքում 171 մանկապարտեզ է գործում, ուր նախադպրոցական կրթություն է ստանում մոտ 700 հազար սան:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով ուսումնական հաստատություններն, այդ թվում նախակրթարաններն առաջինն էին, որ հարկադիր արձակուրդի մեկնեցին՝ մարտի 2-ին, ապա երկարաձգվեց մինչև ապրիլ։