Կորոնավիրուսով վարակման աճի դինամիկան անհանգստացնող է, այս մասին կառավարության արտակարգ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Արտակարգ մամուլի ասուլիսը տեղի է ունեցել կառավարության շենքում՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցերով միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:
Ըստ վարչապետի՝ երկրում այսօր գոյություն ունեցող իրավիճակի համաձայն, կա երեք վարակման դեպք, որոնց վարակման առաջնային աղբյուրն անհայտ է:
«Ցավոք, ունենք նաև բուժաշխատողի վարակման դեպք և այս փաստը մեզ ստիպում է խստացնել հետագա քայլերը»,- հայտարարել է Գախարիան՝ ընդգծելով, որ որոշ քաղաքացիներ չեն գիտակցում իրավիճակի լրջությունը: