Վրաստանի մի շարք քաղաքների՝ Թբիլիսիի, Բաթումիի, Քութայիսիի, Ռուսթավիի, Փոթիի, Զուգդիդիի, Գորիի մուտքերի մոտ հսկիչ անցակետեր կտեղադրվեն, որտեղ քաղաքացիները նաև սքրինինգ կանցնեն։ Այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում:
Միջոցառումներն անցկացնելու համար կներգրավվեն Վրաստանի Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունները: