Մարտի 30-ին ժամը 10:00-ից մեկնարկել է ուսուցիչների առարկայական և մասնագիտական իրավասության հաստատման գրանցումը:
Գրանցման գործընթացը հասանելի է միայն առցանց online.naec.ge կայքում: Առարկայական քննության, ինչպես նաև առարկայական և մասնագիտական իրավասության համար գրանցումը շարունակվում է մինչև ապրիլի 30-ը, ժամը 18:00-ն:
- Մասնագիտական ունակություններ
- Վրաց լեզու և գրականություն, Մաթեմատիկա և բնագիտություն (I-IV)
- Բնագիտություն (I-IV), Վրաց լեզու և գրականություն (I-IV), Մաթեմատիկա (I-IV)
- Կենսաբանություն, Աշխարհագրություն, Անգլերեն — գրավոր մաս, Ռուսերեն — գրավոր մաս, Գերմաներեն — գրավոր մաս, Ֆրանսերեն — գրավոր մաս, Վրացերենը որպես երկրորդ լեզու — գրավոր մաս
- Երաժշտություն, Պատմություն, Քաղաքացիական կրթություն, Վրաց լեզու և գրականություն (VII-XII), Տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաներ — գրավոր մաս, Անգլերեն — գործնական մաս, Ռուսերեն — գործնական մաս, Գերմաներեն — գործնական մաս, Ֆրանսերեն — գործնական մաս, Վրացերենը որպես երկրորդ լեզու — գործնական մաս
- Ֆիզիկա, Մաթեմատիկա (VII-XII), Արվեստ, Քիմիա, Սպորտ, Տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաներ — գործնական մաս
Գրանցումն անվճար է բոլոր պրակտիկոս ուսուցիչների համար, այլ անձանց համար գրանցման վճարը 50 լարի է: