Կորոնավիրուսով վարակված 2 պացիենտի առողջական վիճակը ծայրահեղ է

Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայայի հայտարարությամբ, կորոնավիրուսով վարակված 91-րդ պացիենտի առողջական վիճակն այս փուլում ծանր չէ:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ կլինիկայում առողջական լուրջ վիճակով 4 հիվանդ կա, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Մնացած երկուսի մոտ գրանցվում է ծանր թոքաբորբ:

Էզուգբայան նշել է նաև, որ նոր՝ 91-րդ հիվանդը Վրաստան վերադառնալուց հետո ինքնամեկուսացված է եղել:

Նրա խոսքով, ևս 7 պացիենտի թեստավորման արդյունքը պարզ կլինի մարտի 30-ին:

Հիշեցնենք, մարտի 29-ի երեկոյան ժամը 21:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 91-ի: Կարանտինի ռեժիմում է գտնվում 4717, հատուկ ուշադրության ներքո՝ 268 մարդ: 91-ից 18-ն առողջացել են: