Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայից, մասնավորապես՝ Գալիից Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա պացիենտ կորոնավիրուսի նախանշաններով: Վերջինիս մոտ արձանագրվում է ջերմություն և հազ:
Ըստ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության, կինը Զուգդիդիի բնակիչ է: Նա գտնվում էր Ռուսաստանում, Վրաստան վերադառնալ փորձել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայիով:
Պացիենտն արդեն գտնվում է մեկուսացված պալատում, առողջական վիճակը կայուն է:
Հիվանդի նյութերը Թբիլիսիի Լուգարի լաբորատորիա կտեղափոխվեն: