Ես հյուրախաղերի չեմ և չեմ պատրաստվում լքել Ուկրաինան. Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահն ասել է, թե ինչ ելք էլ ունենան ընթացիկ ընտրությունները, ինքը մտադիր չէ լքել Ուկրաինան:

«Ես չեմ պատրաստվում թողնել մարտի դաշտն ու իմ մեծ ծրագրերը, որոնք ունեմ Ուկրաինային օգնելու համար: Մարդիկ ասում են՝ ահա, Վրաստանում ընտրություններ են, Սահակաշվիլիի կուսակցությունը կհաղթի և Միշան հետ կգնա։ Իրականում ես հակված չեմ փախչել մարտի դաշտից: Սա ինձ համար բարեփոխումների համար պայքար է, ես Ուկրաինայում հյուրախաղերի չեմ եկել: Այս երկիրն ինձ համար խորթ չէ, ես պայքարելու եմ նրա համար մինչև վերջ: Սա ասում են նրա համար, որ հետո այս թեմայի հետ կապված թյուրիմածություն չլինի»,- հայտարարել է Սահակաշվիլին՝ NEWSONE-ի հետ հարցազրույցում:

Թողնել պատասխան