«Հիվանդներ ունենք, որոնց վիճակը ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում», — հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի կարանտինային գոտու ղեկավար Մարինա Էնդելաձեն:
Այս պահին ինֆեկցիոնում 34 վարակակիր է պառկած: 4-ի վիճակը ծանր է, 2-ինը՝ ծայրահեղ ծանր: Նրանք հիմնականում տարեցներ են, որոնց մոտ երկկողմանի թոքաբորբ է, բացի այդ ուղեկցող խրոնիկ հիվանդությունները որոշակի վտանգ են առաջացնում: Բժշկի խոսքով՝ կարանտինային բաժանմունքում 30 հիվանդ է, որոնց վիճակը ևս ծանր է գնահատվում, սակայն դեռևս վերակենդանացման գործողությունների կարիք չկա: