StopCov.ge կառավարական հատուկ կայքի տեղեկություններով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 79-ի:
Մինչ այդ 77 էր, իսկ ընդհանուր առմամբ այսօրվա դրությամբ 4 նոր դեպք է հաստատվել:
Միաժամանակ ակտիվ դեպքերի թիվը 67 է, քանի որ 10 մարդ համարվում է ապաքինված: Նրանք դուրս են գրվել կլինիկաներից: Ապաքինված 2 օտարերկրացի լքել է Վրաստանը: Վարակվածներից 5-ն անչափահաս է, 2-14 տարեկան: Բոլոր երեխաների մոտ հիվանդությունը թեթև է ընթանում: Հաղորդվում է, որ ծանր է 3 քաղաքացիների վիճակը: Իսպանիայում պանդեմիայի շրջանում Վրաստանի 3 քաղաքացի է մահացել, Վրաստանում մահվան դեպք չկա:
Երեկվանից՝Վրաստանում արագ թեստեր են կիրառում, որոնք երկիրը նվեր է ստացել Չինաստանից: Թեստերը որպես առաջնահերթություն օգտագործվում են Մառնեուլիի շրջանում: Այստեղ մոտ 15.000 տեղացի արդեն բուժզննում է անցել: Նրանցից ֆոկուս խմբեր են կազմվելու՝ թեստավորվելու համար:
Ավելի վաղ հայնտել էինք, որ երկրում արդեն գրանցվել է հղիությամբ քաղաքացու մոտ վարակի առաջին դեպքը:
Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել Հայաստանում: 72-ամյա տղամարդը երեկվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, նրան փրկել չի հաջողվել՝ ուղեկցող ծանր հիվանդությունների պատճառով: