Ըստ վրացական լրատվամիջոցների` արագ թեստի արդյունքում Բոլնիսիում բնակվող հղի կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել, նրան տեղափոխում են առաջին համալսարանական կլինիկա:
Կլինիկայի տնօրեն Լալի Տուրձելաձեն կնոջ մասին այլ մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ, ամենայն հավանականությամբ, նրա թեստը փորձարկվելու է Լուգարի լաբորատորիայում:
Սա Վրաստանում հղի կնոջ մոտ Covid-19-ի առաջին դեպքն է: