Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետներում այսօրվանից կկիրառեն Չինաստանից ստացած կորոնավիրուսի արագ թեստերը: Այս շրջաններում ավելի քան 150 հազար մարդ է մեկուսացված:
Հիշեցնենք, որ կարանտինային գոտի սահմանված Մառնեուլի և Բոլնիսի մունիցիպալիտետներ տանող ճանապարհին պաշտպանական ուժերը վերահսկողությունն էլ ավելի են խստացրել: Հսկիչ անցակետերում տեղադրվել են փշալարեր, երկաթբետոնե կոնստրուկցիաներ, տեղադրվել են տեսախցիկներ: