Վակե թաղամասում տեղակայված 02.02.13 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել իշխող «Վրացական երազանք» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված հայազգի թեկնածու Ռուսլան Պողոսյանը:
Ալիքի հետ զրույցում նա նշեց, որ քվեարկել է «Վրացական երազանք»-ի օգտին, որի ցուցակում զբաղեցնում է 17-րդ տեղը. «Ես իմ ձայնը տվել եմ «Վրացական երազանք»-ին, ոչ միայն այն պատճառով, որ հանդիսանում եմ հիշյալ կուսակցության անդամ, այլ այն պատճառով, որ ամեատոլերանտ ու ամենամեմեծ պոտենցիալն ունեցող ուժն է: Վերջինիս հաթանակի դեպքում է բարեկեցիկ պայմաններում է ապրելու Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները»:
Պողոսյանը նշեց, որ ընտրությունները անցնում են աննախադեպ խաղաղ պայմաններում: