Վրաստանում կորոնավիրուսից պաշտոնապես բուժվածների թիվն ավելացավ ևս մեկով՝ հասնելով 10-ի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայան:
Նրա խոսքով՝ 10-րդ առողջացած պացիենտը երեկ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, ուստի, այս պահին Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում է 32 պացիենտ: Մնացածը բուժվում են Վրաստանի տարբեր հիվանդանոցներում:
Վրաստանում կորոնավիրուսի 73 հաստատված դեպք է գրանցվել: