Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հայտարարություն՝ կապված Վրաստանում ազգությամբ ադրբեջանցի բնակչության նկատմամբ խտրականության մասին, որն առաջացել է կորոնավիրուսի տարածումից հետո.
«Շատ բացասական, ոչինչ չասող և այլատյաց գրառումներ, մեկնաբանություններ կամ հայտարարություններ եմ տեսնում սոցիալական ցանցերում: Խնդիրը, որը կոչվում է կորոնավիրուս, գլոբալ է և ամբողջ աշխարհը կանգնած է այս մարտահրավերի առջև, այն մարդկանց չի առանձնացնում ազգությամբ՝ էթնիկ պատկանելությամբ:
Այնուամենայնիվ, բոլորս ավանդույթներին և ծեսերին հետևող մարդիկ ենք, ինչպիսիք են հարսանիքները, թաղումները և այլն: Մեզ մոտ նույնպիսի ամրություն կա, ուստի դժվար է, որ Մառնեուլիում և Վրաստանի մյուս շրջաններում անհապաղ ռեժիմի ենթարկվեն՝ հաշվի առնելով վիրուսի տարածումը», — գրել է Դարգալին ֆեյսբուքյան իր էջում:
Նշենք՝ մարտի 22-ին Մառնեուլիի 62-ամյա բնակչի մոտ կորոնավիրուս հաստատվեց: Կառավարության տվյալներով՝ հիվանդանոց գալուց առաջ հիվանդը մասնակցել է բազմամարդ սգո արարողության, ուղիղ կապ է ունեցել մինչև 90 մարդու հետ, շփման շրջանը հասնում է մինչև 1700 մարդ: