Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայայի հայտարարությամբ, այսօր` մարտի 24-ին, կլինիկան կլքի 9-րդ առողջացած պացիենտը:
Ստացիոնարում այս պահի դրությամբ գտնվում է 32 պացիենտ, որոնցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Նոր կորոնավիրուսով վարակման 66 հաստատված դեպքերից Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում է գտնվում 40 հիվանդ, իսկ մնացած 26-ը բուժվում են երկրի մասշտաբով 5 կլինիկաներում:
Այսօր Վրաստանում կորոնավիրուսով վարկվածների թիվն ավելացավ ևս 5-ով` հասնելով 66-ի: