Ուսումնական գործընթացը դարձյալ հետաձգվեց

Վրաստանում ուսումնական գործընթացը դարձյալ հետաձգվեց, այս անգամ մինչև ապրիլի 21-ը՝ երկրում արտակարգ դրության վերջին օրը: Այս մասին նշված է Վրաստանի կառավարության մարտի 23-ին հրապարակված 181-րդ հրամանում:

Հրամանի համաձայն, սահմանափակումը վերաբերում է հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Հանրակրթական դպրոցներն ու բարձրագույն ուսհաստատությունները կշարունակեն գործել առցանց մեթոդով մինչև ապրիլի 21-ը: Բացի այդ, արգելվում են բոլոր տեսակի դասընթացները, գիտաժողովները, սեմինարները: Դրանք ևս կարելի անցկացնել առցանց։

Հիշեցնենք, մարտի 21-ին Վրաստանի կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց մեկ ամսով: Կառավարությունը արգելել առևտրի կենտրոնների գործունեությունը, բացի դեղատներից, մթերային խանութներից, բանկերից ու կենսական նշանակություն ունեցող ապրանքների խանութներից: Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռավար ուսուցման են անցել, փակ են գրեթե բոլոր հաստատությունները: