Նախօրեին երկրում արտակարգ դրությունից զատ Վրաստանի կառավարությունը որոշում կայացրեց խիստ կարանտինային ռեժիմ սահմանել Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետներում: Այսօր արդեն մունիցիպալիտետների մուտքերի մոտ հսկիչ անցակետեր են տեղակայված, որոնք վերահսկվում են ՆԳՆ ոստիկանության կողմից: Անցակետերով թույլատրվում է անցնել միայն տրանզիտ բեռնատարներին, այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիները որոնք ցանկանում են հայրենիք վերադառնալ շարունակում են մնալ Մառնեուլիի մատույցներում:
Րոպեներ առաջ Վրաստանի ոստիկանության ներկայացուցիչները բացառության կարգով դեպի Սադախլո-Բագրատաշեն անցակետ են ուղեկցել ՀՀ քաղաքացի տարեց մի կնոջ:
Հիշեցնենք, տարածքում բեռնատարների կուտակումներ են, Մառնեուլիի տարածք հնարավորություն ունեն մուտք գործել բացառապես տրանզիտ բեռնատարները, որոնք շարժվում են դեպի Սադախլո-Բագրատաշեն անցակետ: Մառնեուլիում տեղակայված անցակետի մոտ վարորդները սկրինինգ են անցնում, ախտահանվում, սահմանային ոստիկանությունը զգուշացնում է նրանց՝ Մառնեուլիի տարածքում կանգ չառնել: