«Արգելափակված շրջաններում գտնվող ոչ տեղի բնակիչներին չենք տեղափոխելու», — լրագրողներին հետ զրույցում ասել է տարածքային զարգացման հարցերով վարչապետի խորհրդական Սոզար Սուբարին՝ փակված Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում գտնվող քաղաքացիներին դուրս բերելու հետ կապված:
Սուբարիի խոսքով, մի շարք հյուրանոցների հետ կնքվել են պայմանագրեր՝ Մառնեուլիի շրջանում գտնվող ոչ տեղացիներին հյուրանոցներում տեղավորելու նպատակով:
«Պայմանավորվել ենք մի քանի հյուրանոցների հետ, իսկ անհրաժեշտության դեպքում` կավելացնենք: Ոչ ոքի դուրս չենք բերի տարածքից, նրանք երկու շաբաթ կմնան այստեղ», — ասել է Սոզար Սուբարին:
Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Մառնեուլիի ու Բոլնիսիի համար կարանտինային ռեժիմ է հայտարարել:
Վարակվածների թիվը երկրում այս պահին 54 է։