Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայան ասել է, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք է ի հայտ եկել այսօր:
2-ը սահմանային անցակետը հատելիս են եղել ու անմիջապես կարանտինային գոտի են տեղափոխվել: Մնացածները վարակվել են ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող պացիենտի հետ կոնտակտի հետևանքով:
Մասնագետն ասում է՝ բոլոր 5-ը եղել են ինքնամեկուսացման կամ կարանտինի ռեժիմում, նրանցից մեկը անչափահաս է:
«5-ից 2-ը մեր կենտրոն են տեղափոխվել, երեխայի վիճակն այս պահին կայուն է: Մեր կենտրոնում արդեն 5 երեխա կա, նրանց առողջական վիճակը վերահսկելի է: Մնացած հիվանդները այլ կենտրոններում են տեղավորվել, նրանց ունեցած շփման շրջանակը պարզվում է», -ասել է Էզուգբայան: